ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Դուք հիմա պիտի ներողություն խնդրեք ձեր բոլոր անհիմն որակումների համար

Դուք հիմա պիտի ներողություն խնդրեք ձեր բոլոր անհիմն որակումների համար
25.01.2025 | 20:12

Ուրեմն, Լոնդոնում, Երևանում, թե աշխարհի որևէ այլ տեղում նստած մեկը եթե փորձի ծաղրել հայրենասիրությունը՝ երկրի ճակատագրով իրոք մտահոգ մարդկանց հանիրավի ստախոս անվանելով ու հանրությանը մոլորեցնելով, փաստերով կստանա իր պատասխանը, ինչպես այս մեկը։ (Ինձ մոտ եմ դնում, որ եթե իր համար հենց ամոթաբեր գրառումը ջնջի, սա մնա. իր գրառման տակ իմ մեկնաբանությունն է).

«Ես որակումների չեմ դիմի, ինչպես դուք՝ հիմարներ, էշեր, քյարփինջներ, բոշա-փչացած, ապուշ, վարձու լրագրող-ահաբեկիչ... Եթե իմանալով եք արել, ձեր արածը մանիպուլյացիա է։ Եթե չիմանալով ուրիշներին եք առնվազն չիմացության մեջ մեղադրում... Ամոթ է, կարծում էի, թե գիտնական եք։ Ամեն դեպքում, ձեզ հետ միմիայն փաստերի լեզվով կխոսեմ։ 2025թ. հունվարի 22-ին Հայաստանի ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված օրենսդրական փոփոխությունն է՝ http://parliament.am/drafts.php?sel=showdraft..., այստեղ կարող եք նայել, թե քանի տեղ է առաջարկվում մայր օրենքի «ազգային« բառը փոխարինել «պետական» բառով։ Իսկ սա մայր օրենքն է, որում կարող եք նայել, թե «ազգայինն« ու «պետականը» որ դեպքերում են իրարով փոխարինվելու՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=69109 ։ Իսկ որ «Լոնդոնում նստած սքրոլ անելով իսկ»՝ ի տարբերություն Երևանում նստած «հայրենիք փրկողներիս», տեսել եք, որ ոչինչ չի փոխվել,ու Օպերան ազգային էլ մնացել է, մի գիտելիք էլ ավելացնեմ ձերին. օրենքն ԱԺ-ում ընդունվելուց հետո անմիջապես ուժի մեջ չի մտնում, ընթացակարգ կա անցնելու։ Իսկ ուժի մեջ մտնելուց հետո՝ ըստ դրա կոնկրետ անվանափոխությունների համար էլի իրավական ակտեր պետք է ընդունվեն։Այս դեպքում՝ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10 օրում (աշխ. օրերով հաշվեք, ստորագրել-ուղարկելու, պաշտոնապես հրապարակելու օրերն էլ հետը՝ երևի փետրվարի վերջ-մարտ), իսկ համապատասխան իրավական ակտերի համար դրանից հետո 9 ամիս ժամանակ կա)։ Կարծում եմ, էդ դուք հիմա պիտի ներողություն խնդրեք ձեր բոլոր անհիմն որակումների համար (ընդհուպ մինչև հայրենասիրությունը ծաղրելը), էդ դուք պիտի ասեք՝ կներեք, սխալվել եմ։ Էդ ես պիտի ասեմ՝ վայ, ձեր փրկած հայրենիքին։ Չնայած, դուք ուզու՞մ եք որ հայրենիքի փրկություն։ Ձեր այս գրառումից հետո սկսեցի կասկածել, ու ոնց որ թե հայրենիք էլ չունեք, ու ձեզ համար Արցախը երևի էն գլխից մերը չէր...

Ռուզաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1688

Մեկնաբանություններ